երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԿԸՀ նախագահն ու Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը մասնակցել են «Փողը քաղաքականության մեջ վերահսկելու իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները» թեմայով համաժողովին

ԿԸՀ նախագահն ու Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը մասնակցել են «Փողը քաղաքականության մեջ վերահսկելու իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները» թեմայով համաժողովին

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը մասնակցել են «Փողը քաղաքականության մեջ վերահսկելու իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները» թեմայով համաժողովին: Հիմնական բանախոս IFES (Ընտրական համակարգերի միջազգային հաստատության) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մագնուս Օհմանը ներկայացրել է ընդհանուր ակնարկ, թե ինչպես է քաղաքական ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում տարբեր երկրներում, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

«Քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Հակակոռուպցիոն կոմիտեից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Գլխավոր դատախազությունից, Ֆինանսների նախարարությունից և այլ գերատեսչություններից:

Սույն նախաձեռնությունը իրականացվել է «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի շրջանակում ԱՅ ԷՖ Ի ԷՍ -ի կողմից։ ԱԺԿՀ-ն ֆինանսավորվում է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: