երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի 11 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի 11 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքները:

Ամփոփվել են 47 ընտրական տեղամասից 11-ի արդյունքները:

 Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 12 028:

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 14:
 
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 12 042:
 
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 788:
 
 Անվավեր քվեաթերթիկների թիվը 13-ն է:
 
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք - 1 555
 
«Համահայկական ճակատ» կուսակցություն - 28
 
«Հանրապետություն» կուսակցություն - 184
 
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն - 645
 
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 228
 
«Ժառանգություն» կուսակցություն - 54
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 2 909
 
«Հայրենիք» կուսակցություն - 173
 
Անճշտությունների գումարային չափը՝ 1:

  • Կիսվել: