երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Կռվում եք Միքայել Սրբազանի ստվերի դեմ, որովհետև զգում եք, որ նույնիսկ բանտարկելով նրան՝ շարունակում եք մնալ պարտված. Մարուքյան

Կռվում եք Միքայել Սրբազանի ստվերի դեմ, որովհետև զգում եք, որ նույնիսկ բանտարկելով նրան՝ շարունակում եք մնալ պարտված. Մարուքյան

Միքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ։ Այս անգամ էլ Ռուբեն Ռուբինյանն է հրահանգավորված թիրախավորել նրան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Սրբազանն արդեն ասել է՝ «Վախից այն կողմ ազատություն է», իսկ դուք վախեցած եք ու անազատ։ Կռվում եք Միքայել սրբազանի ստվերի դեմ, որովհետև զգում եք, որ նույնիսկ բանտարկելով նրան՝ շարունակում եք մնալ պարտված նրա գաղափարներին ու խոսքերին։

Կարճ ասեմ՝ հեռու մնացեք Միքայել սրբազանից, դուք ջախջախված եք, իսկ նա անմեղ ու անպարտ է»,-նշել է նա:

  • Կիսվել: