հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ հրաժարականի մասին որոշումը

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ հրաժարականի մասին որոշումը

Հրաժարականի մասին Փաշինյանի որոշումը չի պահանջում անհապաղ հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նման կերպ է լրագրողների հետ զրույցում մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ТАСС-ը:

 «Երկու առաջնորդների շփումները կրում են մշտական բնույթ»,-հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք՝ երեկ Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Փաշինյանն հայտարարեց, որ համաձայն օրենքի պահանջի, ընտրություններից առաջ՝ ապրիլին ամսին, նա հրաժարական կներկայացնի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: