շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրեմլն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով. Պեսկով

Կրեմլն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով. Պեսկով

Կրեմլում խորապես անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կողմերին զսպվածության ու կրակը դադարեցնելու կոչ են անում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ria Novosti գործակալությունը։

«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված կրակոցներով: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի պահպանման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Նա նաև ասել է.

«Ռուսաստանը, մենք արդեն հայտարարել ենք ամենատարբեր մակարդակներով, պատրաստ է գործադրել միջնորդական ջանքեր հարցի կարգավորման համար` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Գիտեք, որ հեռախոսային զրույցներ են եղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Երևանի ու Բաքվի գործընկերների հետ։ Եվս մեկ անգամ երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: