ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կփորձենք գտնել լուծումներ. «Իմ քայլի» պատգամավորը՝ ռեստորանային ոլորտի մասին

Կփորձենք գտնել լուծումներ. «Իմ քայլի» պատգամավորը՝ ռեստորանային ոլորտի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ռեստորանային ոլորտի բողոքի ակցիա իրականացնող ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է պատգամավորը։

«Ինչպես երեկ տեղեկացրել էի, այսօր ԱԺ-ում հանդիպել եմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան էին իրականացնում` համավարակի ստեղծած հայտնի պատճառներով պայմանավորված և չեն կարողանում գործունեություն ծավալել։

Երկկողմ քննարկման արդյունքում՝ լսելով առկա խնդիրները և անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային՝ կփորձենք գտնել լուծումներ»,-գրել է նա:

 

  • Կիսվել: