երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. հարցին պատասխանել է Պեսկովը

Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. հարցին պատասխանել է Պեսկովը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր պատասխանել է լրագրողների հարցին, թե Ռուսաստանը՝ որպես դաշնակից, պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանին նրա տարածքի վրա հարձակման դեպքում։
 
«Եթե մենք խոսում ենք Հայաստանի տարածքի մասին, դուք գիտեք, որ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց դուք նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում, այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի սա նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: