երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կովկասի բնության հիմնադրամի  նոր գործադիր տնօրեն է նշանակվել Թոբիաս Մյունխմայերը

Կովկասի բնության հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Թոբիաս Մյունխմայերը

Կովկասի բնության հիմնադրամի /CNF/  նոր գործադիր տնօրեն է նշանակվել Թոբիաս Մյունխմայերը: Նա կփոխարինի  Ջորջ Ջակոմինիին, ով հիմնադրամը ղեկավարել է վերջին հինգ տարիներին:  Նորանշանակ գործադիր տնօրենը բնապահպանության ոլորտում աշխատանքի հարուստ փորձ ունի, եղել է  Greenpeace-ի երկարամյա աշխատակից:

Ստանձնելով պաշտոնը՝ նորանշանակ տնօրենը նշել է, որ մեծ ոգևորությամբ է սկսում աշխատանքը Կովկասի բնության հիմնադրամում ՝ լծվելով այս տարածաշրջանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին:

Ջորջ Ջակոմինին հաջողություն է  մաղթել հիմնադրամի հետագա աշխատանքներին արդեն նոր ղեկավարի գլխավորությամբ: CNF- ի խորհրդի նախագահ Դեյվիդ Մորիսոնն իր խորին երախտագիտությունն է հայտնել Ջորջ Ջակոմինիին հինգ տարիների ընթացքում իրականացրած գործունեության համար և մասնագիտական հաջողություն մաղթել հետագա աշխատանքում, միաժամանակ,  հույս հայտնել, որ  CNF- ի հաջողություններն ու զարգացումը արդյունավետորեն կշարունակվեն արդեն նորանշանակ տնօրենի հետ:

  • Կիսվել: