հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կոռուպցիան շարունակում է էական խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար. Պետդեպ

Կոռուպցիան շարունակում է էական խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է հերթական զեկույցը «Ներդրումային միջավայրը Հայստանում 2020 թվին»:

Զեկույցում տեղ են գտել և դրական և բացասական ձևակերպումներ: Ամենաբացասական գնահատականներից մեկը թերևս հետևյալ պարբերություն է. «Կոռուպցիան շարունակում է էական խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ԱՄՆ ներդրումների համար, մասնավորապես, քանի որ այն վերաբերում է կարևոր ոլորտներին, ինչպիսիք են արդարադատության համակարգը և օրենքի գերակայության հետ կապված խնդիրները, գործող օրենսդրության և կանոնակարգերի կիրառումն ու հավասար վերաբերմունքը: Ներդրողները պնդում են, որ առողջապահության, կրթության, ռազմական,  և իրավապահ մարմինները չունեն գնումների թափանցիկություն, և նախկինում նրանք ընտրովի կիրառում էին կաշառք ստանալու համար»։

  • Կիսվել: