չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կորոնավիրուսի վերաբերյալ մոտեցումները փոխվում են ոչ միայն Հայաստանում այլև աշխարհում. Փաշինյան

Կորոնավիրուսի վերաբերյալ մոտեցումները փոխվում են ոչ միայն Հայաստանում այլև աշխարհում. Փաշինյան

Կորոնավիրուսի վերաբերյալ մոտեցումները փոխվում են ոչ միայն Հայաստանում այլև աշխարհում: Այս մասին նշեց վարչապետ Փաշինյանը անդրադառնալով այն հարցին, թե ինչու են անընդհատ փոփոխվում մոտեցումներ կանխարգելիչ միջոցառումների հարցում:

«Օրինակ վերջերս նշվեց, որ մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցը շատ էֆեկտիվ է կորոնավիրուսի դեմ պայքարում, սակայն վերջերս այդ մոտեցումը ևս հերքվեց: Այսինքն այս անորոշությունը, մոտեցումների փոփոխությունը բնորոշ են ոչ միայն Հայաստանին այլև ամբողջ աշխարհին»,- նշեց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ Հայաստանում դիմակների դեֆիցիտ չկա, այնպես որ նոր մտցված սահմանափակումը դիմակներ պարտադիր կրելու վերաբերյալ խնդիրներ չի առաջացնի:

  • Կիսվել: