Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք․ Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք:
«Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել»,- գրել է վարչապետը ֆեյսբուքում և տարակուսանք հայտնել, թե ինչու են քաղաքացիները քամահրանքով վերաբերվում իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը։
«Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց եւ իրենց շրջապատի առողջությանը:
Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձեւավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ իր իսկ թանկագին առողջությունը պահպանելու նրա պատրաստակամությունը մեծացնելու համար»,- մասնավորապես, հարց է բարձրացրել վարչապետը։


