չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կորոնավիրուսի 20 հազար թեստ սպասում ենք Լեհաստանից, հաջորդ շաբաթ 100 հազար թեստի հումք՝ Չինաստանից. Ավինյան

Կորոնավիրուսի 20 հազար թեստ սպասում ենք Լեհաստանից, հաջորդ շաբաթ 100 հազար թեստի հումք՝ Չինաստանից. Ավինյան

Չինաստանից հաջորդ թռիչքով նախատեսվում է ներկրել ռեագենտներ (քիմիական նյութեր) 100 հազար թեստերի համար, որոնք հանձնվելու են ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին, այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ-ում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Բացի այդ, ըստ փոխվարչապետի, նախատեսվում է հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով ՀՀ-ում արտադրել ՊՇՌ թեստեր (դրանով կորոնավիրուսի վարակն է հայտնաբերվում)։

«Մենք մեր կարիքը թեստերի պետք է արդեն իսկ կարողանանք ամբողջական բավարարել։ Այն ներկրումներով որոնք մենք արդեն արել ենք՝ 60 հազար Չինաստանից, 20 հազար սպասում ենք Լեհաստանից, հաջորդ շաբաթ 100 հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկրել Չինաստանից։ Այս չափաքանակը մենք կարծում ենք, բավարար է լինելու տեսանելի ապագայում թեստերի իրականացման համար», հայտարարեց փոխվարչապետը։

  • Կիսվել: