Կոչ եմ անում մեր առաջնորդներին այս հшնցшգործությունը կոչել իր պատշաճ և հստակ անունով. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ Հայոց ցեղшuպшնության մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:
Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «1915 թվականի այս օրը Օսմանյան կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի հայերի ցեղասպանությունը՝ հայ մտավորականների և համայնքի առաջնորդների սպանությամբ։ Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը ես կրկին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին և կոչ եմ անում մեր առաջնորդներին այս հանցագործությունը կոչել իր պատշաճ և հստակ անունով»:


