շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Կներեք, ես չեմ կարող ինչ-որ նզովյալ մարդկանց անդրադառնալ. Մարուքյանը՝ Սիմոնյանին

Կներեք, ես չեմ կարող ինչ-որ նզովյալ մարդկանց անդրադառնալ. Մարուքյանը՝ Սիմոնյանին

«Ես հիմա չեմ կարող հարցազրույց տալ, այն, ինչ  ասեցի, ԼՀԿ խմբակցության որոշումն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ այսօրվա միջադեպից հետո ԼՎԿ խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը։

«Կսպասենք ժողովրդավարական երկրին հարիր գնահատական և հետևանք և կխոսենք։ Ինչ հետևանք՝ թող որոշի քաղաքական ուժը։ Ինձ համար մանդատը ոչ մի բան է»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Դիտարկմանը, թե ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է՝ ԼՎԿ խմբակցության ղեկավարը սադրում է, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Կներեք, ես չեմ կարող ինչ-որ նզովյալ մարդկանց անդրադառնալ»։

 

  • Կիսվել: