չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կմիացնենք Երևան-Բաքու-Մոսկվա միջխորհրդարանական ձևաչափը՝ հարցերի լուծման համար․ Տայսաև

Կմիացնենք Երևան-Բաքու-Մոսկվա միջխորհրդարանական ձևաչափը՝ հարցերի լուծման համար․ Տայսաև

Ամենահիմնական հարցերից մեկն այն որոշումն է, որը Սոչիում ընդունել են մեր պետությունների ղեկավարները, որոնք ստորագրել են այս համաձայնագրերը, որտեղ այսօր հատուկ տեղ է հատկացվում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների հարցերի լուծմանը։ Այս մասին այսօր Երեւանում լրագրողներ հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը:

Նա նշեց. ՛՛Այն ձեւաչափը, որը որոշել են մեր պետությունների ղեկավարները, առաջիկա օրերին կներառենք հրատապ խնդիրների լուծման համար՛՛:

՛՛Մենք կքննարկենք խորհրդարանական բաղադրիչի ամրապնդումը ձեւաչափի ստեղծման հարցում, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի խորհրդարանականները կլուծեն մեր առջեւ ծառացած խնդիրները։ Մենք, անշուշտ, այդ հարցերը կքննարկենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ՛՛,-հավելեց Տայսաեւը:

 

  • Կիսվել: