ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խոսում ենք գրավոր արձանագրված պայմանավորվածությունների մասին, եթե նույնիսկ կարող են լինել բանավոր քննարկումներ, դրանք պիտի արտահայտված լինեն հրապարակային տեքստերում. Փաշինյան

Խոսում ենք գրավոր արձանագրված պայմանավորվածությունների մասին, եթե նույնիսկ կարող են լինել բանավոր քննարկումներ, դրանք պիտի արտահայտված լինեն հրապարակային տեքստերում. Փաշինյան

Մենք չպետք է համակերպվենք այն իրողության հետ, թե հաջորդ հանգրվանը նոր էսկալացիան է, ըստ էության՝ գործնականում դա է փորձում իրականացնել Ադրբեջանը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին։

«Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, եթե նույնիսկ կարող են լինել բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն հրապարակային տեքստերում»,–ասաց նա և կարևորեց, որ գույքագրել և իրականացնելն է պայմնաավորվածությունները։

«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ այսօր չկա․ խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է»,–ասաց նա։

Վարչապետը նկատեց, որ նոյեմբերի իննի հայտարարության իններորդ կետը սկսվում է հետևյալ կերպ, որ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Նա ասաց, որ մեր գործողությունը այս համատեքստում պետք է լինի և պատրաստ ենք գնալ այս ճանապարհով, և այդ ճանապարհները ՀՀ օրենսդրությամբ պետք է գործեն։ Նա անհրաժեշտ համարեց, որ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնեն ադրբեջանական ծառայությունները, Հայաստանի սահամանին՝ հայաաստանցի, սակայն այլ տարբերակներ ևս առաջարկվել են։

 

  • Կիսվել: