երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի տնօրինությունը կոչ է անում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները

«Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի տնօրինությունը կոչ է անում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը:

Վերջինս հորդորել և խնդրել է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը: Կոչ է արել ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

 

  • Կիսվել: