ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոսքի ազատությունը մեզ համար առանցքային արժեքներ են, բայց դա չի նշանակում, որ պետք է չտեսնելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները․ Փաշինյան

Խոսքի ազատությունը մեզ համար առանցքային արժեքներ են, բայց դա չի նշանակում, որ պետք է չտեսնելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները․ Փաշինյան

Մեր հանրության մեդիագրագիտությունը մեծ տեմպերով զարգանում է և քաղաքացիներն իրենք ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտարարությանը, թե որքանո՞վ է նպատակահարմար ադրբեջանցի զոհված զինծառայողների լուսանկարները հրապարակելն ու տարածելը:

«Կարծում եմ՝ նաև հանրային հակազդեցության միջոցներն ամենաարդյունավետն են: Իհարկե, պետք է քննարկենք, թե  ազգային անվտանգության տեսակետից ինչ մարտահրավերներ են առաջանում, այդպիսի աշխատանք արվում է վերլուծական: Պետք է տեսնել, թե ինչպիսի քայլեր կառավարությունը կարող է կամ պիտի ձեռնարկի այս առումով, բայց իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերն անցնելու, որովհետև խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մեզ համար առանցքային արժեքներ են: Դա իհարկե, չի նշանակում, որ պետք է չտեսնելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները և պետք է հրաժարվենք դրանց հակազդել ու կառավարել:

Հատկապես սահմանային իրավիճակի լարման պարագայում, դա կրկնակի, եռակի բացասական ազդեցություն է ունենում, և հանրությունն էլ դա տեսնում է: Ես ուզում եմ ասել, որ կիրակի օրվանից մենք հանրային հսկայական հակազդեցության ալիք ենք տեսնում, կարծում եմ, որ այդ ալիքը շատ արդյունավետ է, ինչն օգնում է նաև մարդկանց մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը:

Այսօր կան կեղծ օգտատերեր, կեղծ տեղեկատվություն, համոզվա՞ծ ենք արդյոք, որ այդ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները չարամտորեն կամ ոչ չարամտորեն ՀՀ քաղաքացիներ են: Երբ ասում եմ՝ ազգային անվտանգության հարցեր, հենց սա նկատի ունեմ, որովհետև այդ ռեսուրսը կարող է օգտագործվել օտարեկրյա ծառայությունների կողմից: Սա շատ լուրջ մարտահրավեր է, որով մեր մարմինները զբաղվում են, և այդ աշխատանքը հանրային քննարկման հարց չի»,- ընդգծեց վարչապետը:

  • Կիսվել: