չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խոսնակը հերքում է «Ռան Օիլի» վառելիքի վատ որակի մասին ասեկոսեները

Խոսնակը հերքում է «Ռան Օիլի» վառելիքի վատ որակի մասին ասեկոսեները

«Սիլ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը անդրադարձել է «Ռան Օիլ» ընկերության շուրջ պտտվող ասեկոսեներին։

Մկրտչյանը մասնավորապես գրել է.

«Լրատվության մակարդակն այն աստիճանի է ընկել, որ հանուն մի քանի կոպեկի սկսել են տարածել ֆեյք տելեգրամյան ալիքի հորինված ստերը։

Տարիներ շարունակ հայ սպառողի հաշվին հանրությանը հարստահարածները չեն դիմանում մրցակցությանը, և դրանով է պայմանավորված «Ռան օիլ» ընկերության դեմ սկսված ստի արշավը։

Քանի դուք բարբաջում եք ձեր իսկ հորինած ստերը, «Ռան օիլ» ընկերությունն ավելացնում է իր հաճախորդներին։

Կեղծիքներով ու հորինվածքով չեք կարող պահել այն մենաշնորհը, որի հետևանքով հայ վարորդները տարիներ շարունակ ստացել են անորակ վառելիք' դրա դիմաց վճարելով թանկ գին։

ՀԳ. Այսօր Սուքիասյանի մասին ստերն այնքան շատ էին, որ ակամայից հիշեցի «Խոշոր շահում» ֆիլմը. հոգեկան տվայտանքների մեջ արդեն երգում եք»։

 

  • Կիսվել: