ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշոր հրդեհ՝ Երևանում. բարձրահարկ շենքի բնակարանում հրդեհի համար հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան

Խոշոր հրդեհ՝ Երևանում. բարձրահարկ շենքի բնակարանում հրդեհի համար հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան

Մայիսի 1-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:54-ին, մարվել՝ 00։00-ին։ Մոտ 30 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր։

  • Կիսվել: