ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խորհրդարանում ավարտվել է ՔՊ–ականների հետ Փաշինյանի հանդիպումը

Խորհրդարանում ավարտվել է ՔՊ–ականների հետ Փաշինյանի հանդիպումը

Ազգային ժողովում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության այլ ներկայացուցիչների հանդիպումը ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության անդամների հետ։

Հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ:

Քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, գերիների վերադարձի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսված Փաշինյան-Ալիեւ-Մակրոն- Միշել եւ Փաշինյան-Էրդողան հանդիպումներին:

  • Կիսվել: