ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաար

Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաար

Խաղաղությունը չի կարող պարտադրվել, Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Այսօր [սեպտեմբերի 28-ին] կրկին հաղորդագրություններ եղան հայ 3 զինծառայողի սպանվելու և մեկ ադրբեջանցու վիրավորվելու մասին: Այս և շատ այլ անիմաստ զոհերի առկայությունը սնուցում է ատելությունը և անկայունությունը: Անվտանգությունը հնարավոր է, միայն երբ սահմանները հարգվում են, և զորքերը դեմ առ դեմ կանգնած չեն մոտ տարածությունների վրա: Խաղաղությունը չի կարող պարտադրվել», – ասված է Կլաարի գրառման մեջ:

  • Կիսվել: