հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
 «Խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատում ենք, հանդիպումներ են տեղի ունենում․ Քոչարյան

«Խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատում ենք, հանդիպումներ են տեղի ունենում․ Քոչարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե քննարկել են անվտանգային իրավիճակը։

«Հարցեր են եղել, վարչապետը կիսվել է։ Շատ հարցերի պատասխաններ ստացել ենք վարչապետից, շատ լավ պատկերացնում եմ անվտանգային մեր միջավայրը, ռիսկերը, որոնք միշտ ուղեկցվել են մեր ամբողջ պատմության ընթացքում։ Պետք է գիտակցենք՝ երբ ձեռք ենք բերել մեր անկախությունը, հետագայում կորցրել ենք անկախությունը, բայց դարձել ենք կիսաանկախ միութենական կառույցի մեջ, զարգացել ենք, հետո նորից ձեռք ենք բերել անկախություն։ Մեր տարածքը միշտ եղել է շահարկման և այլ շահերի ու ցանկությունների կիզակետում, մենք այսօր բացառիկ տրված հնարավորությունը կորցնելու իրավունք չունենք. արցախցին պետք է ապրի Արցախում ու ապրի անվտանգ», - ասաց Քոչարյանը։
 

Նա նշեց, թե «Խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատում են, հանդիպումներ են տեղի ունենում։

«Մենք որպեսզի հասնենք խաղաղության օրակարգի, նախ մեր երկրում պետք է հասնենք կատարյալ համերաշխության», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։

  • Կիսվել: