ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խաղաղության օրակարգն այլընտրանք չունի. վարչապետ

Խաղաղության օրակարգն այլընտրանք չունի. վարչապետ

Այսօր առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանդրադառնալով հարցին, թե արդյոք այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններում խաղաղության օրակարգը Ադրբեջանի և նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերություններում ունի ռեալ այլընտրանք, բացասական պատասխան տվեց:

«Երեկ էլ չուներ այլընտրանք, երեկ չէ առաջին օրն էլ չուներ այլընտրանք: Այլ բան է, թե մենք ինչքանով կկարողանանք իրագործել այդ ծրագիրը: Շատ կարևոր է արձանագրել, որ խաղաղության հաստատումը չի կարող միակողմանի օրակարգ լինել, դա պետք է հանդիպակաց, կառուցողական շարժում լինի: Իմ գնահատականն այն է, որ այլընտրանք չունի, այլընտրանք չուներ երեկ և այլընտրանք չունի վաղը: Այլընտրանք չունի, և նաև դա է պատճառը, որ մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, անում ենք և կշարունակենք անել՝ ՀՀ-ի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ խաղաղության օրակարգի այլընտրանքը նոր պատերազմն է: Ադրբեջանը հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու մեջ:

 

 

  • Կիսվել: