«Խաղաղության խաչմերուկը» մեծ ներուժ է Եվրոպայի հետ բիզնես կապերի խթանման համար»․ դեսպան
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ՔԴՄ/ՔՍՄ պատգամավոր Սթեֆան Մայերի հետ: Նա այս մասին հայտնել է սոցցանցի իր էջում՝ հրապարակելով լուսանկար ՔԴՄ/ՔՍՄ պատգամավորի հետ։
՛՛Ուրախ էի հանդիպել ՔԴՄ/ՔՍՄ պատգամավոր Սթեֆան Մայերի հետ և զրուցել տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո տնտեսական հնարավորությունների մասին: Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ Խաղաղության խաչմերուկ նախագիծը մեծ ներուժ է ստեղծում ոչ միայն Գերմանիայի, այլև ողջ Եվրոպայի հետ բիզնես կապերի խթանման և փոխկապակցվածության ընդլայնման համար՛՛,-նշել է դեսպանը:


