շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանը տարածաշրջանային հաղորդակցային հաբի վերածելու նախաձեռնություն է. Կոստանյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանը տարածաշրջանային հաղորդակցային հաբի վերածելու նախաձեռնություն է. Կոստանյան

Բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ եւ կայունությամբ, կարող են նպաստել խաղաղության գործընթացին։ Այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Մոսկվայի դժգոհության մասին հարցին՝ կապված տարածաշրջանային գործընթացներին արեւմտյան ներկայացուցիչների մասնակցության հետ։

«Խաղաղության խաչմերուկի» գաղափարի հետ կապված՝ փոխնախարարը նշել է, որ այս անվանումը միանգամայն պաշտոնական է։ «Սա կառավարության գաղափարն է, այն, թե ինչպես ենք մենք տեսնում ապաշրջափակումը տարածաշրջանում եւ Հայաստանի վերածումը փոքր եւ մեծ տարածաշրջանում հաղորդակցային հաբի։ Այդ ծրագիրը ներկայացնում ենք գործընկերներին։ Սա պաշտոնական անվանումն է»,- ասել է Կոստանյանը։

  • Կիսվել: