Խաղաղության գործընթացին արդեն զարկ է տրվել. Ալիև
Այսօր Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ քննարկման ընթացքում առաջ է քաշել իրենց հինգ պայմանները:
՛՛Հանդիպմանը քննարկումներ ենք տարել խաղաղության բանակցությունների շուրջ, մենք առաջ ենք քաշել մեր 5 պայմանները։ Հուսով եմ, որ մենք կամաց-կամաց մոտենում ենք խաղաղությանը՛՛,-ասել է Ալիևը:
Նա նաև հավելել է. ՛՛Այս հանդիպումը կարևոր կլինի նաև խաղաղ համաձայնության հասնելու համար։ Շփումները դեռ շարունակվում են։ Պայմանավորվեցինք ճաշից հետո նորից հանդիպել։ Համենայն դեպս՝ խաղաղության գործընթացին արդեն զարկ է տվել՛՛:



