կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կեղծ տվյալներ վարչապետին, ՊՆ-ին.  «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողություն միություն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել

Կեղծ տվյալներ վարչապետին, ՊՆ-ին. «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողություն միություն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Զաքար Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողություն միություն» հասարակական կամզակերպության նախագահ, 2021թվականի հունվարի 12-ին ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ ներկայացնելու եղանակով օգտագործել է իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող, կեղծ տվյալներ պարունակող, ՀԿ-ի կնիքով կնքված գրություններ և ՀԿ-ի թվով 17 անդամների տվյալները պարունակող ցուցակներ՝ այդ կերպ փորձելով Արցախյան պատերազմին մասնակցած անձանց հատկացվելիք պետական միջոցներից հափշտակել խոշոր չափի՝ 3269542 ՀՀ դրամի գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

  • Կիսվել: