շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կազմակերպությունների համար առաջարկվում է նախատեսել պատասխանատվություն ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ

Կազմակերպությունների համար առաջարկվում է նախատեսել պատասխանատվություն ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է կազմակերպությունների համար նախատեսել պատասխանատվություն՝ ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում և պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման և սպասարկման ոլորտի լիազոր մարմնին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելու դեպքում:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ մշտական հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվել էր մինչև երկու ամիս ժամկետով:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո օրենսդրական փաթեթում կատարվել են բովանդակային և տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնց արդյունքում նախագծերի փաթեթը հիմնովին լրամշակվել է: Ըստ այդմ՝ Կառավարությունն առաջարկել է նախագծի ամբողջ տեքստում «բժշկական նշանակության գույք» բառերը փոխարինել «բժշկական արտադրատեսակ» բառերով՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կիրառվող հասկացություններին համապատասխանեցնելու նպատակով:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: