չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կայացել է կլոր սեղան՝ «Ժամանակակից ռուս-հայկական հարաբերությունների քաղաքական և տնտեսական ասպեկտների արդիական հարցերը» թեմայով

Կայացել է կլոր սեղան՝ «Ժամանակակից ռուս-հայկական հարաբերությունների քաղաքական և տնտեսական ասպեկտների արդիական հարցերը» թեմայով

Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է կլոր սեղան «Ժամանակակից ռուս-հայկական հարաբերությունների քաղաքական և տնտեսական ասպեկտների արդիական հարցերը» թեմայով, որը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կողմից։ Հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։

Մասնակիցները քննարկել են ռուս-հայկական համագործակցության ներկայիս վիճակը, ինչպես նաև տնտեսական և հումանիտար օրակարգը, դիտարկել են համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները։

Միջոցառմանը մասնակցել են Դեսպանության, 102-րդ ռուսական ռազմակայանի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: