չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կատարվել է մոտ 1000 մշտադիտարկում. տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ծառայությունը

Կատարվել է մոտ 1000 մշտադիտարկում. տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ծառայությունը

Տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ծառայությունը՝ համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: «Լուրերի» նկարահանող խումբը հետևել է ընթացքին: 

«Շուրջ 2 շաբաթ է՝ ՔՏՀԱ-ի ու ԱԱՏՄ-ի կողմից իրականացվում են ստուգայցեր հանրային տրանսպորտի ոլորտում: Կատարվել է մոտ 1000 մշտադիտարկում: Արձանագրություններ են կազմվել հանրային տրանսպորտի ոլորտում: 87 արձանագրություն է կազմվել ախտահանիչ հեղուկների, ինչպես նաև բացակայության հետ կապված: Սկզբնական օրերի մեր մշտադիտարկումներով՝ քաղաքացիները և մեր վարորդները դիմակներ չէին կրում: Օր օրի դրական տենդենց է նկատվում: Վարորդները կրում են, իսկ մեր քաղաքացիների մոտ դիմակները բացակայում են, ինչը մտահոգիչ է մեզ համար»,- ասաց ՔՏՀԱ-ի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի փորձագետ Գոռ Հարությունյանը:

  • Կիսվել: