շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարծում եմ, որ այդ ուժերը վերջին շրջանում գործում են նույն տրամաբանության մեջ. Ռուբեն Ռուբինյանը՝ ԼՀԿ-ի մասին

Կարծում եմ, որ այդ ուժերը վերջին շրջանում գործում են նույն տրամաբանության մեջ. Ռուբեն Ռուբինյանը՝ ԼՀԿ-ի մասին

«Ես կարծում եմ, որ այդ ուժերը վերջին շրջանում գործում են նույն տրամաբանության մեջ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փաստեր ունեն իշխանությունները, որ «Լուսավոր Հայաստանը» համագործակցում է նախին իշխանությունների հետ, ինչպես իրենք են պնդում

«Կարող եմ նաև դրան հավելել, օրինակ, «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման» օրենքը: Շատ հատնի է, որ այն կոնկրետ ընդդիմություն է առաջացրել նախկին իշխանությունների հետ կապված շրջանակների մոտ: Բանը նրան է հասել, որ Հանրապետության նախագահը ստորագրեց սույն օրենքը, իր դեմ անձնական հարձակում սկսեցին, իր ընտանիքի անդամների դեմ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ինչպե՞ս է քվեարկել այդ օրենքին, քվեարկել է ձեռնպահ: Ինչո՞վ մենք կարող ենք եզրակացություն ունենալ այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշման մասին՝ իրենց պահվածքով, փաստերով: Հիմա ես Ձեզ ասում եմ փաստ, կողմ չեն քվերակել օրենքին: Եվ սա օրակարգ է, որը կապված է նախկին իշխանությունների գործունեության հետ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը:

Պատգամավորն ասաց, որ վարչապետը դեռևս ամիսներ առաջ է խոսել այն խնդրի մասին, որ որոշ ուժեր փորձում են ներկայացնել, թե երկրում քաոս է: «Եվ, այո, այս միջադեպը և «Լուսավոր Հայաստան»-ի պահվածքն ամբողջովին տեղավորվում է այս համատեքստի մեջ: Բայց ես կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանն ունի հնարավորություն՝ հաջորդ քառօրյային ապացուցելու, որ այդպես չէ: Ինչպե՞ս, սկսենք ամենապարզից՝ չհայհոյելով, երկրորդը՝ լինելով բովանդակային ընդդիմություն, խոսելով ոչ թե միջադեպերի, այլ քաղաքականության մասին»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը:

  • Կիսվել: