Կարճ ժամանակում կլինի հայտարարություն ընդդիմությունից նոր վարչապետի թեկնածուի մասին. Մանուկյան
Վարչապետի իմփիչմենթի նախաձեռնությունը ենթադրում է այդ պաշտոնին նոր թեկնածուի առաջադրում։ Դա անպայման լինելու է։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա պարզաբանել է, որ դա տեղի կունենա, երբ լինեն բավական պայմաններ իմփիչմենթ սկսելու համար, երբ կառավարող մեծամասնության պատգամավորները նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնեն։
Մանուկյանը չի բացառել, որ կառավարող կուսակցության պատգամավոները կարող են միանալ իմփիչմենթին։
«Մենք պաշտոնապես սկսել ենք իմփիչմենթի գործընթացը, հիմա աշխատանքներ են կատարվում։ Սպասում ենք, որ կառավարող կուսակցության էլի 18 պատգամավոր կմիանա նախաձեռնությանը։ Ես իմ կյանքում շատ ուժեղ խմբակցություններ եմ տեսել, որոնք մեկ գիշերում դադարել են գոյություն ունենալ։
Կարճ ժամանակում կլինի հայտարարություն ընդդիմությունից վարչապետի թեկնածուի մասին»,- նշել է պատգամավորը։



