հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կարող էր կրկնվել Մարտի 1-ը, եթե չլիներ ժողովրդավարություն, եթե չլիներ թափանցիկություն և անկեղծություն. Վլադիմիր Վարդանյան

Կարող էր կրկնվել Մարտի 1-ը, եթե չլիներ ժողովրդավարություն, եթե չլիներ թափանցիկություն և անկեղծություն. Վլադիմիր Վարդանյան

«Երեկվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին մի հայտնի ճշմարտություն՝ ինչքան փխրուն է և միաժամանակ ինչքան ամուր է ժողովրդավարությունը, ինչքան մարտահրավերներ կան ժողովրդավարության առջև և ինչքան հնարավորություններ կան այդ մարտահրավերները հաղթահարելու»,- ԱԺ նիստում ասաց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ երեկ կարող էր կրկնվել մարտի 1-ը. «Այսօր առավոտը լուսացավ, և մենք հանգիստ եկանք աշխատանքի առանց խղճի խայթի և առանց որևիցե եղանակով մենք մեզ մեղադրելու, ցավոք մարտի 1-ին այդպես չէր: Կարող էր կրկնվել մարտի 1-ը, եթե չլիներ ժողովրդավարություն, եթե չլիներ թափանցիկություն և անկեղծություն: Հայաստանի իշխանությունները փորձում են խոսել Հայաստանի քաղաքացիների հետ, ընդ որում, ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր քաղաքացու հետ առավել անկեղծ: Ցավում եմ, որ Գեղամ Մանուկյանն այստեղ չի, քանի որ որոշ հարցադրումներ ունեի իրեն։ Պարոն Մանուկյան, շատ լավ եմ հասկանում ձեզ որպես իրավաբան, որ դուք ասում եք հավաքն ինքնաբուխ էր, դուք շատ լավ հասկանում էիք, որ այդ հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ մենք չէ, այլ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ձեզանով: Դուք այստեղ էիք, որպեսզի ասեիք՝ ժողովուրդ ջան էդ մենք չէինք, այդպես չի լինում»,- նշում է Վարդանյանը:

  • Կիսվել: