չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կարիք է լինելու շարունակել հեռավար կրթության ձևաչափը. Հայրապետյան

Կարիք է լինելու շարունակել հեռավար կրթության ձևաչափը. Հայրապետյան

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հեռավար քննարկում է անցկացրել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում»  թեմայով:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո անհրաժեշտություն առաջացավ ապահովել կրթության, մասնավորապես՝ հանրակրթության շարունակականությունը, ինչին այնքան էլ պատրաստ չէր հայաստանյան կրթական համակարգը: Հետեւաբար, ըստ նրա, այսօր օրակարգային է համակարգային լուծումներ տալ հեռավար կրթությանը, մասնավորապես դիտարկելու վերլուծել ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները:

Հայրապետյանի խոսքով, այսօր  անհրաժեշտ է գտնել երկու հարցի պատասխան, որոնք են հեռավար կրթություն կազմակերպելու գործում խնդիրները, եւ ինչպես է հնարավոր սեղմ ժամկետում գտնել դրանց լուծումները: Անհրաժեշտ է նաեւ գտնել երկրորդ հարցի պատասխանը, թե ինչպիսին է լինելու  արտակարգ դրության ավարտից հետո հեռավար կրթության դերն ու նշանակությունը մասնավորապես ավագ դպրոցների աշակերտների կյանքում: Ըստ նրա՝ այս հարցերը կարեւոր են, քանի որ հետագայում եւս՝ Covid-19 համավարակի հաղթահարումից հետո, որոշ չափով կարիք է լինելու շարունակել հեռավար կրթության ձեւաչափը:

  • Կիսվել: