երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կարեւոր է Հայաստանի եւ Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը. Գնել Սանոսյան

Կարեւոր է Հայաստանի եւ Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայաստանյան գործունեության ընթացքում։

Նախարարն ընդգծել է Իսպանիայի հետ հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։

Դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսն իր հերթին կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարարը կարևորել է ՀՀ մարզերի ու քաղաքների և Իսպանիայի քաղաքաների միջև համագործակցությունը, ինչպես նաև ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը։

  • Կիսվել: