կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը զինծառայությունից ազատեց Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստի

Կառավարությունը զինծառայությունից ազատեց Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստի

ՀՀ կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերոբ Գրիգորյանին, Արտյոմ Սիմոնյանին և Արմեն Համբարձումյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ըստ հիմնավորման,  նշված ֆուտբոլիստներին կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ  տարկետում էր տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:

«Քանի որ  Սերոբ Գրիգորյանի, Արտյոմ Սիմոնյանի և Արմեն Համբարձումյանի   26 տարին լրանում է 2021 թվականին, ապա  հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ֆուտբոլիստներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ֆուտբոլիստները հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»,- ասված է հիմնավորման մեջ:  

  • Կիսվել: