երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած քաղաքացուն ազատեց զինծառայությունից

Կառավարությունը գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած քաղաքացուն ազատեց զինծառայությունից

ՀՀ կառավարությունն Արշակ Գագիկի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում ընդունեց: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Ըստ հիմնավորման, Մինասյանը (ծնվ.՝ 1994 թվականի սեպտեմբերի    16-ին), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ստանալով տարկետում, շարունակել է գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը «Երևանէն» գիտակրթական  հիմնադրամում՝  որպես հետազոտող:

2020 թվականի նոյեմբերի 17-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների  թեկնածուի գիտական աստիճան: Աշխատում է Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնում» որպես դասախոս՝ դասավանդելով «Հավանականությունների տեսության հիմնական և լրացուցիչ գլուխներ» առարկան, զբաղվում է գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեությամբ:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

  • Կիսվել: