հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Կառավարությունը 12,5 մլն դրամ կհատկացնի Դդմաշենի կամրջի նորոգման համար

Կառավարությունը 12,5 մլն դրամ կհատկացնի Դդմաշենի կամրջի նորոգման համար

Կառավարության նիստում որոշում կայացվեց 2020թ.-ի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Գեղարքունի մարզի Դդմաշեն համայնքի կամրջի վերանորոգման համար հատկացնել 12,5 միլիոն դրամ:

«Դդմաշեն համայնքի մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր, և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել»,-հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ նշված գումարը Գեղարքունիքի մարզի խնայողությունների արդյունք է, և վերաբաշխումը պետք է իրականացվի դրա շրջանակներում:

  • Կիսվել: