ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 33-ը չի զեկուցվում. Եվս երկու հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 33-ը չի զեկուցվում. Եվս երկու հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 33-ը չի զեկուցվում, եւս երկու հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին

- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին,

- «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին,

- «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը գույք օտարելու թույլտվություն տալու և ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով նախօրոք հայտնի գնորդին մասնավորեցնելու մասին,

-  Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԽԱՉԵՆ ՎԱՅՆԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: