հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին սահմանային գոտում զոհված զինծառայողների հիշատակը

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին սահմանային գոտում զոհված զինծառայողների հիշատակը

Կառավարության նիստում օպերատիվ իրավիճակը զեկուցելուց հետո կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հակառակորդի կրակից Տավուշի սահմանային գոտում զոհված զինծառայողների հիշատակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետևանքով զոհվել են 4 հայ զինծառայողներ և նրանց անունները թվարկելուց հետո ասաց․ «Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»։

  • Կիսվել: