երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կառավարող կուսակցությունում կան մարդիկ, որոնց համար առաջին տեղում ոչ թե Փաշինյանն է, այլ հայրենիքը. Արմենուհի Կյուրեղյան

Կառավարող կուսակցությունում կան մարդիկ, որոնց համար առաջին տեղում ոչ թե Փաշինյանն է, այլ հայրենիքը. Արմենուհի Կյուրեղյան

Կարծում եմ, որ կառավարող կուսակցությունում կան մարդիկ, որոնց համար առաջին տեղում ոչ թե Փաշինյանի պաշտպանությունն է, այլ հայրենիքի պաշտպանությունը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դրության մեջ կհայտնվեն այդ պատգամավորները, եթե ես նրանց անունները տամ»,- հռետորական հարց է տվել պատգամավորը։

Հարցին, թե արդյոք բանակցություններ վարվում են կառավարող կուսակցության ներկայացուցիչների հետ, Կյուրեղյանն ընդգծել է, որ գործընթացը գնում է իր ընթացքով։

«Մենք գնում ենք դեպի արդյունք։ Մեր խնդիրը վարչապետի հրաժարականն է, եւ մենք կլուծենք այդ խնդիրը, անգամ եթե ինչ-որ մեկի համար անցանկալի է»,- նշել է պատգամավորը։

  • Կիսվել: