Կապիտուլյանտին ընտրել է մեր խաբված ժողովուրդը. Սերժ Սարգսյան
Մենք նախկին նախագահներով ունեինք այդպիսի ցանկություն: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին և միևնույն ժամանակ նշելով, որ դեմ առ դեմ Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն չի ունեցել:
«Ինչ վերաբերում է խոսակցություններիn, որ կապիտուլյանտն իմ նախագիծն է, դա ուղղակի զավեշտ է, ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է թե ինձ համար այդպիսի անհեթեթություն պետք է խզբզեի»,-ասաց նա և հավելեց. «Կապիտուլյանտն իմ նախագիծը չէ»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ Փաշինյանն այն ուժերի նախագիծն է, ում հետ ինքը երբեք որևէ ընդհանուր բան չէր կարող ունենալ:
«Նրանց հետ միայն ունեցել եմ հակասություններ, այն առումով, որ Հայաստանի ու Արցախի զարգացման հարցում իմ պատկերացումներն էապես տարբերվում էին այդ ուժերի տեսակետերից:
Կապիտուլյանտին ընտրել է մեր ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը: Բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող այդ մեղքը չբարդեն ինձ վրա: Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև։ Կամ պետք էր ուժ կիրառել, իսկ փողոցում կանայք ու երեխաներ կային: Պարզ էր, որ կորուստներ կլինեին, դա Հայաստանին խոցելի էր դարձնելու: Կամ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն այդ հարցը ժամանակի ընթացքում կարգավորել»,-ասաց նա: