երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կանգնած ենք փաստի առաջ․ Արցախից տեղահանված  քաղաքացի

Կանգնած ենք փաստի առաջ․ Արցախից տեղահանված քաղաքացի

«Կանգնած ենք փաստի առաջ»․ Իրավիճակն այսպես է բնությագրում Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Քաշաթաղից տեղահանված Հասմիկ Կիրակոսյանը։

«Երևանում կորցրել եմ տուն, բիզնես, զրոյական վիճակով հայտնվել եմ Քաշաթաղի շրջանում, 30 տարվա մեջ ստեղծել ենք տուն, տեղ, աշխատանք՝ իմ ուժերով, բայց այսօր կրկին փաստի առաջ ենք կանգնել։ Այսօր արդեն երրորդ անգամ կորցնում ենք հայրենիք, 30 տարվա մեջ արդեն երեք անգամ մահվան աչքերին ենք նայել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Կինը նշում է, թե ստեղծված իրավիճակի հետևանքով կանգնած են փաստի առաջ։ Որպես տան փոխհատուցում տրվում է ստանդարտ մի թիվ, որտեղից է այդ թիվը վերցված։ 

«Եթե չկա այնպիսի հասկացություն՝ հայրենիք, մեր երեխեքին ինչու եք տանում բանակ, ում է պաշտպանելու։ Մեր տներն ապօրինաբար վերցրիք։ Ձեր ապօրինությունը ծնում է նոր ապօրինություն։ Եթե մեզ չտաք մեր հասանելիքը, հավատացած եղեք, չենք հայտնվի աղբանոցում, դուք եք հայտնվելու։ Ինչ է կատարվում, այս ինչ անարխիա է, ով է մեզ հարցրել, որ զրկել են մեզ տնից, տեղից։ Մի հատ ասեղը վերցրեք, ձեր մատը ծակեք, ձեր սիրտը չի ցավա։ Ինչքան կարող ենք դիմանալ, ինչքա՞ն։ Մենք այնտեղ գերեզման ենք թողել, բանակ ճանապարհած երեխա ունենք, երկու ընտանիք ունեմ՝ հետպատերազմյան ստեղծված, ով է որոշում մեր փոխարեն՝ որտեղ ապրենք »,- նշեց նա՝ ընդգծելով, որ եթե չգիտեն երկիր ղեկավարելու ձևը. թող գնան, չխանգարեն։

  • Կիսվել: