շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Կանգնած ենք ՀՀ-ի կողքին՝ ընդդեմ ագրեսորի. Հունաստանի խորհրդարանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր

Կանգնած ենք ՀՀ-ի կողքին՝ ընդդեմ ագրեսորի. Հունաստանի խորհրդարանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր

Հունաստանի խորհրդարանում «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Յորղոս Կումուցակոսը հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ հույն ժողովուրդը հայերի կողքին է, ովքեր «հերթական անգամ փորձության են ենթարկվում Ադրբեջանի անօրինական և մարդասպան հարձակումներից»:

Նա նաեւ նշել է. «Մենք պարտավոր ենք աջակցելու Հայաստանին, որպեսզի չկրկնվեն արյունալի պատմության ողբերգական էջերն ի վնաս հայերի։ Կանգնած ենք պաշտպանվողի կողքին՝ ընդդեմ ագրեսորի»:

 

  • Կիսվել: