ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանադան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների առնչությամբ

Կանադան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների առնչությամբ

Կանադան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանում բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվծանքերին հարվածների առնչությամբ Այս մասին իր թվիթրյան էջում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսմամբ, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ: Մենք դեէսկալացիայի, հրադադարի լիարժեք հարգման և ԵԱՀԿ-ի միջոցով բովանդակալից երկխոսության վերադառնալու կոչ ենք անում՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

  • Կիսվել: