Կամո Սարգսյանը ընտրվեց ՀԾԿՀ անդամ
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով առաջադրված Կամո Սարգսյանը ընտրվեց:
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր․ կոմղ քվեարկել է 86 պատգամավոր, դեմ՝ 8։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ վարչապետը:


