երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. հայտնի է` որ դաշինքով

Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. հայտնի է` որ դաշինքով

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ Առուշ Առուշանյանն ընտրություններին մասնակցելու է դաշինքով․ ««Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները դաշինք են կազմել, դաշինքը կրելու է «Առուշ Առուշանյան» անունը»։

Նշենք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենալու Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը։

Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

  • Կիսվել: