շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել. ՌԴ դեսպանը՝ «Իսկանդերի» կիրառման մասին

Կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել. ՌԴ դեսպանը՝ «Իսկանդերի» կիրառման մասին

Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր մեղադրանքներով։ Լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով «Իսկանդերների» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող քողարկված մեղադրանքներին:

«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և  մեղադրանքներն են հնչեցնում։ Սակայն, կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել»,–Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասել է Կոպիրկինը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: