երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ջոն Գալագերի հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Էդուարդ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին

Ջոն Գալագերի հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Էդուարդ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենսդիրն ու գործադիրը չափազանց կարեւորում են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Լինելով Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին ջերմ ընդունելության համար՝ շնորհավորելով բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա եւս կարեւորել է փոխգործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող մի շարք միջազգային ծրագրերին՝ հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ է նշել դրանցում Մեծ Բրիտանիայի ներգրավվածության փաստը:

Կողմերն անդրադարձել են մասնավորապես ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին եւ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարմանը:

Խոսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաեւ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման մասին՝ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին եւ եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին: Նա մասնավորապես նշել է, որ օրակարգային կարեւորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: